Աշխարհում COVID-19-ով ախտահարվածների թիվն անցել Է 622,6 միլիոնից
COVID-19 կորոնավիրուսով վարակվծության դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 622 միլիոն 602 հազար 924: Այդ են վկայում Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման օրից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 560 հազար 495:
Վարակվածության ամենամեծ ցուցանիշները (ավելի քան 30 միլիոն դեպք) գրանցվել են ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում:
Worldometer պորտալի տվյալներով, մեր մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 842,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3251, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3190, Ֆրանսիայում՝ 2373, Գերմանիայում՝ 1799 մարդ։