Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 464-ի։ Այդ մասին հայտնել է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը։
Ըստ կայքի տվյալների՝ մահացել է 116 հազար 201 պացիենտ։
Վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են Նյու Յորք նահանգում։ Այնտեղ մինչ օրս թեստի դրական պատասխան է ստացել 380 հազար 156 մարդ։
Երկրորդ տեղում Նյու Ջերսին է՝ 165 հազար 346 հաստատված դեպքով,
երրորդում տեղում Կալիֆորնիայի նահանգն է՝ 139 հազար 715 հաստատված դեպքով։