211652_close_icon
views-count50676 դիտում article-date 15:17 12-10-2022

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ Երևանում իրականացվել  է «Վնասազերծում լույսի արագությամբ» օպերացիան․ աղմկահարույց սպանության մեջ հետախուզվողը տաք հետքերով հայտնաբերվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոտկեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, քրեական ոստիկանության գլխավոր  վաչության պետ Վարդան Վարդանյանի, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այս տարվա հուլիսի 22-ից սպանության գործով հետախուզվող Երևանի բնակիչ 33-ամյա  Յուրիկ Գրիգորյանը գտնվում է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։ 

Նրան տեղում հայտնաբերելու ու վնասազերծելու համար ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ էլ իրականացվել է «Վնասազերծում լույսի արագությամբ» օպերացիան։ 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ցուցաբերելով պրոֆեսիոնալ մոտեցում, օպերատիվ ճշգրտությամբ՝ Ազատամարտիկների փողոցի նշված տանը հայտնաբերել են Յու․ Գրիգորյանին, ով տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ նախկինում եղել է դատարանի որոշում նրա նկատմամբ խափաման միջոց՝ կալանքի վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից օրեր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդունքում պարզվել է հունիսի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափի փողոցի 15 հասցեի դիմաց նույն գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վարազդատ Բարոյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով վերջինիս մահ պատճառելու համար ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ապա՝ նրանց միացած Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները մի քանի տասնյակ ստուգումներ կատարելու արդյունքում պարզել են, որ Վ. Բարոյանի սպանությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 33-ամյա տղամարդը, ով պայթուցիկ սարք է տեղադրել Վ. Բարոյանի, ով ավելի շատ հատնի էր «Փարաքարցի Վարո» մականվամբ, ավտոմեքենայի տակ, ապա հեռակառավարման եղանակով պայթեցրել։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված հանցագործության կատարմանը օժանդակել են 39-ամյա, 23-ամյա, 19-ամյա և 36-ամյա տղամարդիկ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու ներկայացվել քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդությյուն է ներկայացրել դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվի կալանավորումը։ 

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և այդ 4 կասկածյալները կալանավորվել են ու տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեկուսարան։ Իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ, ով կասկածվում է սպանությունը կատարելու մեջ, հայտարարվել է հետախուզում և  որպես խափանման միջոց՝ դատարանի որոշմամբ կալանավորումը։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ կալանավորվածների և հետախուզվողի ինքնություններն այս պահին չենք հրապարակում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր