211652_close_icon
views-count1647 դիտում article-date 20:38 11-10-2022

Ինչ հիմքով է դատախազությունը քրեական հետապնդում հարուցում դատավորի դեմ. Oragir.news

Oragir.news-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում է Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասով։

Խոսքը վերաբերում է միայն քրեական հետապնդում հարուցելու թույլտվությանը, լիազորությունների կասեցմանը, կալանավորման մասին խոսք չկա։ Թեեւ դատախազությունը չի հայտնել, թե որ դատավորի մասին է խոսքը, բայց «Հետքը» գրել էր, որ խոսքը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է։

Oragir.news-ին հաջողվեց պարզել, որ դատախազության միջնորդության հիմքում դատավորի հայտարարագրում հայտնաբերած առերեւույթ խախտումներն են, իրավապահների կարծիքով՝ կեղծ տվյալներ լրացնելը։

Մասնավորապես, ըստ դատախազության՝ դատավորը փոխառություն է տվել, բայց այդ մասին հայտարարագրում չի նշել, մինչդեռ իրականում փոխառության մասին նշում կա։ Նշենք, որ Անի Հարությունյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը կապված է մեկ այլ դատավորի՝ Գեւորգ Նարինյանի դեմ հարուցված քրգործին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր