Ստեփանակերտում կանգնեցվել է սիրված ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի Զինվորական պանթեոնում տեղի է ունեցել անվանի երաժիշտ, ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել ջութակահարի հիշատակին: Գրում է «Արցախպրեսը»։
Բորիս Բաբայանի հուշարձանը կանգնեցնելու գաղափարը Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանինն է,ում աջակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը հանձն է առել և կերտել ջութակահարի արձանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Բորիս Բաբայանի հետ շփվելու բազմաթիվ առիթներ է ունեցել:
«Շատ հաճախ պատերազմն ու մշակույթը համաձուլվում են,որի մասին փաստում է համաշխարհային պատմության փորձը: Հայոց ազգային-ազատագրական շարժման բոլոր ժամանակներում հայ ֆիդայիները, ազատամարտիկները մարտի էին գնում երգ ու պարով: Հայրենական պատերազմում խորհրդային դիվիզիաները մարտի մեջ էին մտնում ջութակի երաժշտության ներքո: Բնական է,որ պատերազմն իր տեղն է գտնում արվեստում ու մշակույթում՝ այդ թվում երաժշտության մեջ: Բորիս Բաբայանը այն կոլորիտային գործիչներից էր, ով երաժշտության լեզվով անընդհատ խոսում էր մեր զոհված ազատամարտիկների հետ, ով կարողացավ ողջ մնացածներիս և մեր ազատամարտիկների երաժշտական ներդաշնակ կապը ստեղծել: Նա այստեղ նաև իր երաժշտությամբ է ներկա: Կարծում եմ,որ նրա այդ երաժշտությունն անմահություն է բերելու մեր բոլոր ազատամարտիկներին երկնային կյանքում»,-ասել է Լ.Հովհաննիսյանը:
Բորիս Բաբայանը 1957 թվականից մինչև 2020 թվականն աշխատում էր Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի դասատու: Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանի համոզմամբ՝ Արցախի մշակույթի զարգացման գործում Բորիս Բաբայանն անփոխարինելի էր: