211652_close_icon
views-count1940 դիտում article-date 23:14 10-10-2022

ԵԽԽՎ-ում խստորեն դատապարտեցին Ադրբեջանին․ «Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, եթե քո վրա կրակում են, սպանում են քեզ, ներխուժում քո տարածք».aravot.am

Aravot.am-ը գրում է. ««Իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով ընթացիկ հարցերի շուրջ բանավեճ։

Այս քննարկման ժամանակ ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դատապարտեց Ադրբեջանին, որ նա ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, վայրագրություններ և հանցագործություններ գործել։ Հնչեցին կոչեր, որ Ադրբեջանն անպայման պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակի հայ ռազմագերիներին։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Ադրբեջանի հարձակման պատճառով շատ քաղաքացիներ են զոհվել, բնակավայրեր գնդակոծվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։ Սա տեղի է ունեցել, որովհետև ագրեսորը չի դատապարտվել նախկինում։ Հիշում եմ` նախորդ նստաշրջանին ես այս ամբիոնից խոսում էի Ադրբեջանի կողմից 2021-ին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին, հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ Ադրբեջանում էին։ Մի քանի ամիս հետո նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ ունենք և նրանցից ոմանք մահապատժի են ենթարկվել։ Սա տեղի է ունենում, քանի որ ագրեսորը չի դատապարտվել նախկինում»»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր