211652_close_icon
views-count16602 դիտում article-date 20:15 10-10-2022

Երևանում պարեկները հերթական անգամ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կիևյան փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանին և Դավիթ Մնացականյանին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի երիտասարդ տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր և սկսել այդ երիտասարդի հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ քայլին։

Պարեկներին, այնուամենայնիվ, հաջողվել է համոզել, սակայն երիտասարդը, քանի որ եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, չի կարողացել անցնել անվտանգ վայր, ու պարեկները իրենք են նրան դուրս բերել, ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը 29-ամյա Էդիկ Բ-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր