Պուտինն իր 70-ամյա հոբելյանը կտոնի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Վլադիմիր Պուտինն իր ծննդյան 70-ամյակը կնշի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հոբելյանը համընկնում է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի հետ։
Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։Պեսկովի խոսքով՝ ոչ պաշտոնական հանդիպումը կանցկացվի Կոնստանտինովսկի պալատում։ Նա այդ հանդիպումը կարևոր իրադարձություն է անվանել հաջորդ շաբաթ կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում։
ԱՊՀ-ին անդամակցում են 9 պետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը վաղը Սանկտ Պետերբուգում հրավիրված ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին: