Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
ՌԴ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ գագաթնաժողովի հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստան, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Սոորոնբայ Ժեենբեկովը, Իգոր Դոդոնը, Էմոմալի Ռահմոնը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Շավքատ Միրզիյոևը: