211652_close_icon
views-count2589 դիտում article-date 15:56 06-10-2022

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող էին ավելին անել» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման առումով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռասմուսենը Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ, լինելով եվրոպացի, «շփոթության մեջ է այն առումով, ինչը կհամարեր շատ համեստ եվրոպական ներդրում»: «Թեեւ ես պետք է խոստովանեմ, որ այն (ներդումը) վերջին ամիսներին ավելացել է, գերմանացիները կարող էին ավելին անել: Նրանք պետք է (Ուկրաինային) մատակարարեն Leopard տանկեր, իսկ Ֆրանսիան՝ ավելի շատ Caesar (ինքնագնաց հաուբիցներ)… Ես հուսով եմ, որ երկու երկրները կակտիվացնեն իրենց ջանքերը»,-հայտարարել է Ռասմուսենը:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Նմանատիպ նյութեր