211652_close_icon
views-count802 դիտում article-date 13:39 04-04-2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դաշնակիցներին տարեկան 500 մլն եվրո նվիրաբերել Ուկրաինային․ Bloomberg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոտենբերգը փորձում է համոզել դաշնակիչներին տարեկան ընդհանուր 500 մլն եվրո տրամադրել Ուկրաինային հումանիտար օգնության և այլ երկարաժամկետ աջակցության տեսքով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական լավատեղյակ աղբյուրներին։

Ռազմական դաշինքի ղեկավարը ցանկանում է, որ դաշնակիցները մեծացնեն իրենց ներդրումները ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային հատկացվող համապարփակ աջակցության փաթեթը ֆինանսավորելու նպատակով, որը ներառում է կարճաժամկետ օգնություն, ինչպիսիք են վառելիքը, պաշտպանական հանդերձանքները և հակադրոնային համակարգերը, որոնք օգտագործվում են  ընդդեմ «Ռուսաստանի ներխուժման»:

Փաթեթը նաև ուղղված է երկարաժամկետ աջակցություն ապահովելու Ուկրաինային՝ մոդերնիզացնելու իր զինված ուժերը և դրանք  համապատասխանեցնելու ՆԱՏՕ-ի փոխգործակցության ստանդարտներից։ Ծրագրի շատ մանրամասներ դեռևս մշակման փուլում են։

Չնայած նախատեսված օգնությունը հումանիտար է, օգնելն Ուկրաինային համապատասխանելու ՆԱՏՕ-ի ստանդարտներին կարող է նաև օգնել  պատերազմի ընթացքում դաշնակիցներին ժամանակակից զենքերի մատակարարում կազմակերպել, քանի որ դաշնակիցների մոտ սպառվում է սովետական տարիների զինամթերքը։

ՆԱՏՕ-ի խոսնակը խուսափել է թեման մեկնաբանելուց։

Ստոլտենբերգը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում նշել է, որ դաշինքի արտգործ նախարարները պլանավորում են համաձայնություն ձեռք բերել սկսելու աշխատանքները Ուկրաինային օգնելու բազմամյա ծրագրի մշակման շուրջ երեքշաբթի Բրյուսելում պլանավորվող  երկօրյա հանդիպման շրջանակներում։

Նմանատիպ նյութեր