211652_close_icon
views-count33960 դիտում article-date 20:48 05-10-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավոր, 2 ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խ-ի վարած Honda մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Եղիշե Ե-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներիի Աշոտ  Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուության բաժանմունքի ավագ օպերլիազոր Դ. Հակոբյանի գլխավորութամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորութամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նարիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր