211652_close_icon
views-count2188 դիտում article-date 19:55 03-10-2022

Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ռուսաստան ԱԹՍ-ներ ուղարկելու մասին լուրը՝ դրանք անհիմն անվանելով

Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ռուսաստան ԱԹՍ-ներ ուղարկելու մասին լուրը՝ դրանք անհիմն անվանելով, գրում է Mehr-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին տեղեկություններն ուկրաինական պատերազմում օգտագործելու համար եւ չի հաստատում դրանք»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ 

«Հակամարտության հենց սկզբից մենք միշտ հայտարարել ենք մեր սկզբունքային եւ հստակ քաղաքականության մասին՝ հիմնված ակտիվ չեզոքության եւ պատերազմի մերժման եւ հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտության վրա»,-ասել է նա։

Խոսելով ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեի մասին՝ Քանանին նշել է, որ Թեհրանը՝ հիմնվելով իր սկզբունքային դիրքորոշումների վրա, ընդգծում է այլ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի լիակատար հարգման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար կանոն։

Նմանատիպ նյութեր