1630 դիտում
13:35 10-03-2022
Կառավարությունը երկամսյա վարժական հավաքներ հայտարարեց. հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել՝ 2 ամիս ժամկետով՝ 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566-ը՝ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 128-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային՝ 2022 թվականի ապրիլի 18-ից 24-ը ներառյալ, 9 պահեստազորային՝ 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2022 թվականի մայիսի 15-ից 24-ը ներառյալ, 27 պահեստազորային՝ 2022 թվականի մայիսի 17-ից 26-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային՝ 2022 թվականի մայիսի 10-ից 19-ը ներառյալ.
3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 27-ը ներառյալ, 6 պահեստազորային՝ 2022 թվականի ապրիլի 19-ից 28-ը ներառյալ.
4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային՝ 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ.
5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 31 պահեստազորային՝ 2022 թվականի հունիսի 6-ից 15-ը ներառյալ.
6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային՝ 2022 թվականի ապրիլի 15-ից 24-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
11:22 14-03-2024
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը վարժական հավաքներ կացկացվեն. կներգրավվի 435 քաղաքացի
1751 դիտում
20:40 01-02-2023
Մարտի 1-ից մայիսի 12-ը վարժական հավաքներ կանցկացվեն. Կներգրավվի 3281 պահեստազորային
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին