211652_close_icon
views-count11183 դիտում article-date 17:53 30-09-2022

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված. ժամանել են մեծ թվով փրկարարներ, տեղում են Վաղարշապատի ոստիկանապետն ու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ 1 խումբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկաններն ու փրկարարները տարհանել են գյուղապետարանի աշխատակիցներին, տարածքն էլ սահմանազատել են, որպեսզի ներսում փրկարարներն ու սակրավորները կատարեն որոնողական աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն  Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր