211652_close_icon
views-count30948 դիտում article-date 10:39 29-09-2022

Երևանում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու Benelli մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Գ-ի վարած Benelli մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ՝ 35-ամյա Նարինե Ա-ի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն մոտոցիկլավարը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանն ու Սարգիս Դանիելյանը։

Դեպքի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր