Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցի. «Արմենպրես»
Ռուսաստանից Վրաստան սեպտեմբերի 17-26-ը ժամանել շուրջ 78 հազար ռուսաստանցի, իսկ մեկնել է ավելի քան 62 հազար ՌԴ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ տվյալները հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:
Վրացական հեռուստաընկերությունները հայտնում են, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ 20-կիլոմետրանոց խցանում է առաջացել Վրաստանի տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող ռուսաստանցիների թվի ավելացման պատճառով:
Ըստ աղբյուրի՝ նախարարությունը կայքում հրապարակել է վիճակագրությունը «հանրային հետաքրքրության բարձր մակարդակի» պատճառով։
Մանրամասներն՝ այստեղ