211652_close_icon
views-count22372 դիտում article-date 21:06 24-09-2022

Լոռու մարզում Թռչկանի սարամիջյան ճանապարհին «ՈւԱԶ»-ի գլխիվայր ձորում հայտնվելու հետևանքով զոհերի թիվը դարձավ 2․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին Երևանի «Արտմեդ» բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Անդրանիկ Օ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում իր կողմից վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Թռչկանի սարամիջյան ճանապարհին ձորակում գլխիվայր հայտնվելու հետևանքով։

Տեղում 1 հոգի մահացել էր, իսկ 4 հոգի, այդ թվում՝ Անդրանիկ Օ․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանը։

Վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները։

Օպերատիվ են գործել նաև Սպիտակի հիվանդանոցի բժշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մահացածին փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Եղազարյանի գլխավորությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր