211652_close_icon
views-count26508 դիտում article-date 13:14 21-09-2022

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Թռչկանի սարամիջյան ճանապարհին «ՈւԱԶ»-ը, 70 մետր առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել է ձորակում, մահացածին և 4 վիրավորներին ձորակից դուրս են բերել  փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանը։

Վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները։

Օպերատիվ են գործել նաև Սպիտակի հիվանդանոցի բժշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մահացածին փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Եղազարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա. Եղիազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և ավտոքարշակի միջոցով տեղափոխվի ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր