211652_close_icon
views-count941 դիտում article-date 21:19 24-09-2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ստեփանակերտի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ․

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: 

Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»:
 

Նմանատիպ նյութեր