Հայաստանի տարբեր կողմերում բնական գազը վաճառվում է տարբեր գներով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Արմավիրի մարզում գազի գինը 140 դրամ է, Իջևանում՝ 160, Սևանում 170, Երևանում՝ 200: Եթե Իջևանում, Սևանում և Երևանում թեյավճար չեն վերցնում, ապա Արմավիրում այն 300 դրամ է:
Նշենք, սակայն, որ մեկ խորանարդ մետրի դիմաց 140 դրամը կասկածելի ցածր գին է: Լցակայանները «Գազպրոմից» 1 խմ գազը գնում են, մեր հաշվարկով, մոտ 130 դրամով կախված դոլարի օրվա կուրսից: Եթե հումքի արժեքը 130 դրամ է, ապա անտրամաբանական է 140 դրամով վաճառքը: Թե ի՞նչն է գաղտնիքը տարբեր մարդիկ և պաշտոնյաներ տարբեր կարծիքի են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։