3307 դիտում
19:07 25-08-2019
Հոնկոնգում ոստիկանությունը ջրային թնդանոթ է կիրառել բամբուկե բարիկադների դեմ
Կիրակի օրը Հոնկոնգի ոստիկանությունը լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի սկսվելուց հետո առաջին անգամ օգտագործեց ջրային թնդանոթով հատուկ տրանսպորտային միջոցներ՝ ճանապարհի երթևեկելի մասում ցուցարարների կողմից տեղադրված բարիկադները մաքրելու համար: Երկու բեռնատարներ առաջ են մղվել անկարգությունների գոտի, յուրաքանչյուրը հագեցած է ջրային թնդանոթներով: Այդ օրը ավելի վաղ ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2019/08/25/hong-kong-protests]euronews[/url]-ը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների, նոր տեխնիկան դեռ լիովին չի օգտագործվել ուղղակիորեն ընդդեմ ցուցարարների ամբոխի, որոնք նահանջել են ոստիկանության հարձակման ներքո:
Իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ արմատական ցուցարարները շրջափակել են քաղաքի մի քանի ճանապարհներ՝ կաթվածահարելով երթևեկությունը: Ի թիվս այլ առարկաների, ցուցարարները նետել են աղյուսներ և հզոր լազերային լույսեր ուղղել իրավապահների ուղղությամբ։ Իրավապահները նախազգուշացրել են, որ շուտով կսկսեն մաքրման գործողություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
23:28 09-03-2014
Վենեսուելայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բարիկադների կառուցումը կանխելու համար. ֆոտոշարք
10587 դիտում
11:03 23-09-2022
Մնում է ցավել, որ հայ ժողովրդի զավակները բարիկադների տարբեր կողմերում կռվելու են միմյանց դեմ․ «ՀՀ»
1536 դիտում
22:22 13-08-2019
Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը
Այս բաժնից
907 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1117 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
850 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը