211652_close_icon
views-count6844 դիտում article-date 09:51 23-09-2022

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. կորուստներ չունենք. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Նմանատիպ նյութեր