211652_close_icon
views-count63518 դիտում article-date 20:16 22-09-2022

Արտակարգ դեպք Երևանում. հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտ հերթական ավտոմեքենան է գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Շրջանային փողոցում՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպք վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել, քանի որ վարորդն իր ուժերով կարողացել է դուրս գալ ջրանցքից:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Կարեն Մկրտչյանն ու Ալբերտ Մարաբյանը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  նշված հատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաները հայտնվում են ջրանցքում ու բազմաթիվ անգամ նման դեպքերից հետո Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից թե՛ նախկինների օրոք, թե հիմա խոստացել են, որ նշված վայրում կտեղադրեն պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, սակայն այդ ամենը  լոկ խոսքեր են եղել, իսկ եթե պաշտպանիչ արգելապատնեշները լինեին, ավտոմեքենան կբախվեր արգելապատնեշին և չէր հայտնվի ջրանցքում:

Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները հետևություններ անեն ու այս անգամ խոսքից գործի անցնեն, հակառակ դեպքում կստացվի, որ «էշ մի սատկի, գարուն կգա»:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր