211652_close_icon
views-count1859 դիտում article-date 14:52 22-09-2022

Արմեն Ղուլարյանն առաջարկում է «Սուրմալու»-ի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:

«Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»,- ասաց Ղուլարյանը:

Նմանատիպ նյութեր