211652_close_icon
views-count687 դիտում article-date 14:19 21-09-2022

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առիթով, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է:

Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։

Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն եւ փոխանցենք մեր սերունդներին։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»։

Նմանատիպ նյութեր