Ստեփանակերտի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները
Բարեկարգվել և ասֆալտապատվել է մայրաքաղաքի Թումանյան 82 փողոցը․
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները։
Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2530 քառ․մետր ճանապարհային և 457 քառ․մետր մայթային հատվածներ։



