211652_close_icon
views-count6532 դիտում article-date 20:16 09-04-2019

Վարդանյան եղբայրները Ստեփանակերտի Մայր տաճարի հարակից տարածքի բարեկարգման համար 100 մլն դրամ կհատկացնեն. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վարդանյան եղբայրների հետ մասնավոր զրույցի ժամանակ տեղեկացել է, որ վերջիններս մտադիր են ստանձնել նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հարակից տարածքի բարենորոգության աշխատանքների նյութական հովանավորումը՝ այդ նպատակով հատկացնելով 100 մլն դրամ։ «Չեմ կարող չնշել, թե ինչ ողջունելի է սկսված գործն ամենայն մանրակրկտությամբ և հետևողականությամբ ավարտին մոտեցնելու նախանձախնդիր վերաբերմունքը, որ ցուցաբերում է Վարդանյան ընտանիքն Արցախի և հատկապես՝ Ստեփանակերտի Մայր տաճարի հարցում »,- նշել է Ա. Հարությունյանը: [b] «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր