211652_close_icon
views-count16306 դիտում article-date 19:39 17-09-2022

«Ծնողներին ասել է՝ ամեն ինչ լավ է, հանգիստ քնեք»․ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 19-ամյա Ազատ Գրիգորյանը․ NEWS.am

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ազատ Գրիգորյանը։ Ազատն ընտանիքի միակ որդին էր։ Նա ուներ երկու քույր։

Կրտսեր քույրը սովորում է դպրոցում, իսկ ավագը բուժքույր է։ 19-ամյա Ազատ Գրիգորյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Զարդարվեստի պետական ուսումնարանի Մետաղի գեղարվեստական փորագրություն բաժնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազատ Գրիգորյանի հարեւանուհին, որի անունն իր խնդրանքով չենք նշի։

Ազատ Գրիգորյանը Երեւանից էր, բանակ էր զորակոչվել 2021 թվականին, ծառայում էր Վարդենիսում։ «Վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 13-ի գիշերը։ Ասել է՝ ամեն ինչ լավ է, հանգիստ քնեք, կռիվ չկա։ Ժամեր անց ինքը զոհվել է սրտին ստացած բեկորային վնասվածքներից»,- նշեց նա։ Ազատ Գրիգորյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 15-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նմանատիպ նյութեր