211652_close_icon
views-count1818 դիտում article-date 10:09 17-09-2022

Ուկրաինան գերեզմաններ է հայտնաբերել Իզյում քաղաքում․ «Ամերիկայի ձայն»

Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները 440 անհայտ գերեզման են հայտնաբերել Իզիում քաղաքում գտնված հսկայական գերեզմանատանը: Ուկրաինան քաղաքը ռուսական զորքերից ազատագրել է օրեր առաջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով CNN լրատվականին։

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «դաժանության և ահաբեկչության» մեջ, քանի որ գերեզմանում հայտնաբերված բազում դիերի վրա նկատվել են «տանջանքի նշաններ»:

Հազարավոր ռուս զինվորականներ, անցած շաբաթվա վերջին ստիպված էին լքել Իզիում քաղաքը՝ իրենց հետևից թողնելով մեծ քանակությամբ զինամթերք և տեխնիկա։

Անհետ կորածների դեպքերի հետաքննության համար պատասխանատու ուկրաինացի պաշտոնյա Օլեհ Կոտենկոն ասում է, թե կարծում է, որ միայն մեկ գերեզմանում կարող է թաղված լինել 20-25 մարդ:

Չորեքշաբթի օրը, սեպտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել էր Իզիում: Նա գերեզմանի հայտնաբերումը կապել է ռազմական հանցագործությունների հետ, որոնք ըստ նրա, ռուսական ուժերը պատերազմի վաղ փուլերում իրականացրել են Բուչայում խաղաղ բնակիչների դեմ:

Ռուսաստանը հերքել է, որ թիրախավորել է խաղաղ բնակիչներին կամ ռազմական հանցագործություններ է կատարել:

Նմանատիպ նյութեր