211652_close_icon
views-count557 դիտում article-date 14:06 16-09-2022

Ադրբեջանի հանցագործությունները պետք է փաստագրվեն և ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացներում. Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված բոլոր վնասները մանրամասն պետք է գույքագրվեն երկու նպատակով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, պետք է համապատասխան միջոցներ տրամադրի կառավարությունը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար եւ մասնավոր անձանց, եւ համայնքներին, եւ ընկերությունների աջակցելու, որպեսզի նրան կրած վնասները վերականգնեն:

Հաջորդը կարեւոր է  փաստագրել այս հանգամանքները իրավական առումով կիրառելու համար: Ես տեղյակ եմ, որ ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, եւ այդ դեպքերը պետք է մանրամասն փաստագրվեն եւ հետագա գործընթացներում ընթացք տրվի դրանց միջազգային իրավական գործընթացների շրջանակներում»,- ասաց նա:

Իր հերթին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց. «Կապված մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների, նեւ քաղաքացիական օբյեկտների վնասման, միջազգային  մարդասիրական իրավունքի խախտումների հետ, արդեն իսկ բոլոր պատկան իրավասու մարմինների հետ ակիվ աշխատում են: Արդեն իսկ Եվրոպական դատարան ենք ուղարկել իրար համալրող մի քանի դիմումներ, այդ թվում միջանկյալ միջոց կիրառելու պահանջով եւ արդեն ստացել ենք  պատասխանները: Հատկապես խոսքը վերաբորում է թե գերեվարված անձնաց իրավունքների երաշխավորմանը: Ինչպես նաեւ այս պահին հավաքագրվում են մնացած ավելի լայնամաստաբ հասցված վնասի հետ կապված ապացույցները, որոնք մեր ընթացիկ միջազգային տարբեր իրավական գործընթացների շրջանակներում, մենք ունենք մի քանի միջազգային գործեր ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում, եւ բոլոր այդ վարույթների շրջանակներում ներկայացնելու ենք: Հիմա հավաքագրում ենք»:

Նմանատիպ նյութեր