211652_close_icon

ԱԻՆ աշխատակիցը փոխանակվեց ադրբեջանցի գերիով․ բանակցությունները վարել են Սյունիքի մարզպետն ու Քաջարանի համայնքապետը. aravot.am

views-count28321 դիտում article-date 23:20 15-09-2022
Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ  Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ մեր աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։

Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին,  հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ  Մանվել Փարամազյանը։

Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր