211652_close_icon
views-count22635 դիտում article-date 15:50 13-09-2022

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 38-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ցուցանակին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Գևորգ Դանիելյանը իր վարած Toyota մակնիշի 88 GD 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, մի քանի պտույտ շրջվել ու բախվել ցուցանակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Գևորգ Դ-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Կ-ն մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Եղգեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Դանիելյանը անհատ ձեռներեց է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր