«Իրենք «խաղաղության հաստատումը» պատկերացնում են Ադրբեջանի բոլոր պայմանների իրականացման միջոցով». aravot.am
«Եկեք Հարավային Կովկասը համագործակցության եւ խաղաղության տարածաշրջան դարձնենք: Թող բոլորը շահեն, ամենաշատն էլ Հայաստանը թող շահի»,-վերջերս հերթական հարցազրույցում Հայաստանին նման կոչով էր դիմել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Հարցազրույցի մանրամասների շուրջ «Առավոտը» զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
– Պարոն Հովհաննիսյան, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե «Ադրբեջանի հաղթանակից հետո մենք նպատակ դրեցինք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն հաստատել եւ այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում»: Ձեր վերլուծությամբ, Թուրքիայի տեսանկյունից ի՞նչ է նշանակում «խաղաղություն» հաստատել Հարավային Կովկասում եւ այս առումով Թուրքիան իրականում քայլեր կատարե՞լ է այս ընթացքում։
– Քանիցս շեշտել եմ, որ այս հարցում Թուրքիայի համար շարժիչ ուժն Ադրբեջանի հետ հարաբերություններն են։ Դա վերաբերում է թե ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, թե առհասարակ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը։ Այդ մասին առնվազն վերջին երկու ամսում շատ պարզ արտահայտվել են Թուրքիայի ղեկավարը, ԱԳ նախարարը եւ տարբեր այլ պաշտոնյաներ։ Հետեւաբար, պատերազմից հետո իրենց հիմնական խնդիրն ազդեցությունը մեծացնելն է, ընդ որում, սա ոչ միայն Հարավային Կովկասին է վերաբերում, այլեւ մեծ Մերձավոր Արեւելքին։ Թուրքիայի այդ քաղաքականությունը տեսնում ենք Սիրիայում, Իրաքում։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա նաեւ Լիբիայում։ Հունաստանի հետ հակասությունները եւս ակնհայտ են, նաեւ այն, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը Թուրքիան խառնվում է որպես միջնորդ, որպես ռազմական առումով Ուկրաինային օժանդակող կողմ։ Ընդհանուր առմամբ, Էրդողանի իշխանությունն ունի շատ հավակնոտ, ինչ-որ առումով՝ ագրեսիվ հավակնող քաղաքականություն։ Հարավային Կովկասում եւս մեծացրել են իրենց ազդեցությունը պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։ Դրա առաջին դրսեւորումներից է հրադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնի հիմնումն Ադրբեջանի տարածքում՝ ռուսների հետ համատեղ։ Հիմա Թուրքիայի համար Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու հենման կետն Ադրբեջանն է, որի հետ ունի ռազմաքաղաքական, տնտեսական սերտ հարաբերություններ։ Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներն անցնում են Թուրքիայով, որտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել եւ սնում է նրա ագրեսիվ հավակնությունները։ Հետեւաբար, երբ իրենք խոսում են Հարավային Կովկասում խաղաղության մասին, պատկերացնում են Ադրբեջանի դոմինանտություն, որը կբերի Թուրքիայի ազդեցության էլ ավելի մեծացմանն արդեն ողջ Հարավային Կովկասում։ Վրաստանում եւս Թուրքիան ազդեցություններ ունի, մնում է ՀՀ-ն, եւ իրենք դա պատկերացնում են Ադրբեջանի բոլոր պայմանների իրականացման միջոցով։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի շահերի սպասարկման հետ են կապում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս պահին Թուրքիայի նման քաղաքականությունը ենթադրում է բացառապես Ադրբեջանի պահանջների միակողմանի սատարում, նրա պայմանների կատարմանն աջակցություն։ Այստեղ որեւէ կառուցողական բաղադրիչ չկա։
– Չավուշօղլուն նորից ակնարկել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, հիշեցրել, թե դա իբրեւ ՀՀ-ի պարտավորությունն է ըստ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության։ Նաեւ հարցադրում է հղել ՀՀ-ին՝ «դու այն ասա, իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզու՞մ ես, թե՝ ոչ»: Ապագայի տեսանկյունից ինչի՞ մասին են նման ակնարկները։
– Այնպես չէ, որ Թուրքիայում չեն հասկանում, որ նման արտահայտությունները բավականին անշնորհք մանիպուլյացիաներ են։ Եթե եռակողմ հայտարարությունում կա կոմունիկացիաների բացում, դա չի նշանակում «Զանգեզուրի միջանցք»։ Դիվանագետները դա շատ լավ հասկանում են, որ գրված չէ «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ չկա նման պայմանավորվածություն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։