211652_close_icon
views-count786 դիտում article-date 23:03 11-09-2022

Խաչվերացի թափորը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը: Տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը։

Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։

Կատարվեց նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

Նմանատիպ նյութեր