211652_close_icon

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց, ծանոթացել նրանց առողջական վիճակին. NEWS.am

views-count1746 դիտում article-date 19:09 11-09-2022
Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն հերթական անգամ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։ Գերեվարված անձանց հնարավորություն է տրվել նաև կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախոսազրույցների, նամակների, տեսաուղերձների ձևով։ Հույս ունենք, որ նույն պարբերականությամբ՝ ամիսը մեկ, կկարողանանք այդ կապն ապահովել»,- ասել է Ամատունին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8- ին հայկական կողմին է Ադրբեջանը փոխանցել 5 ռազմագերի։

Նմանատիպ նյութեր