ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանից գերիների վերադարձի մասին ճշտված տեղեկություն չունի այս պահին. խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան: