Խորհրդարան չվերադառնալու վերաբերյալ «Պատիվ ունեմ»-ի որոշումն ուժի մեջ է, «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ․ Tert.am
Սեպտեմբերի 12-15-ը կմեկնարկի ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը։ Tert.am-ը զրույցել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու արդյոք ունե՞ն որոշում ԱԺ նիստերին ներկայանալու հետ կապված, թե՞ ոչ։
«Խորհրդարան չգնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ դեռ մայիս ամսին կայացրած որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ»,- այս մասին Tert.am-ին փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ եթե նախորդ որոշումից հետո որևէ իրողություն փոխվի, հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, ապա պատգամավոր Վահե Հակոբյանը Tert.am-ին փոխանցեց, որ այդ հարցով վաղը խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։