211652_close_icon
views-count28467 դիտում article-date 21:46 07-09-2022

Վայքի ճանշինի, ճանապարհային ոստիկանների և Ապառաժ ընկերության պերատիվ գործողությունների արդյունքում Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածի վտանգավոր ժայռաբեկորները պայթեցվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվազ-Ջերմուկ հատվածում ժամանակավորապես  դադարեցրել են երթևեկությունը նշված վայրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վայքի ճանշինի աշխատակիցները՝ տնօրեն Կարապետ Գևորգյանի գլխավորությամբ, ողջ գիշեր հսկայածավալ աշխատանքներ էին կատարել այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կեսգիշերն անց նշված հատվածում հսկայական ժայռաբեկորների և քարաթափման հետևանքով փակված ճանապարհը բացելու ուղղությամբ:

Ճանշինի աշխատակիցները մինչ այդ տեղադրել էին նաև երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ բոլոր ճանապարհային երթևեկության նշանները:

Կեսօրին արդեն Ապառաժ ընկերության աշխատակիցները պայթեցրեցին իրենից վտանգ ներկայացնող ժայռաբեկորները, որից հետո ճանշինի աշխատակիցները՝ Կ. Գևորգյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում մաքրեցին տարածքը:

Հիմա արդեն երթևեկությունը երկկողմանի բաց է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին,արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Կեսգիշերից անց Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվազ-Ջերմուկ հատվածում հսկայական ժայռաբեկորների քարաթափում է տեղի ունեցել։

Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Օպերատիվորեն ժամանել էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և ճանապարհն սպասարկող Ճանշինի աշխատակիցները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ էին կատարել ճանապարհը մաքրելու ուղղությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանները։ Ճանապարհը միակողմանի բացվել էր, սակայն կա լուրջ վտանգ, որ ամեն պահի հնարավոր էր ավելի խոշոր քարաթափումներ տեղի ունենային։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր