55810 դիտում
20:20 26-03-2019
Երեկ ուժեղ ձնաբքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել էին «շրջափակման մեջ». շնորհիվ ճանապարհային ոստիկանների, փրկարարների ու Վայքի ճանշինի՝ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 25-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի և Վայքի հրշեջ-փրկարարները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Վայքի ճանշինականները մի քանի ժամ շարունակ օգնություն են ցուցաբերել 200-ից ավելի ավտոմեքենաների վարորդներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին առաջացած ուժեղ ձնաբուքը, ինչի հետևանքով բեռնատարը սահել և երկկողմանի փակել էր ճանապարհը:
Ճանապարհին առաջացած խցանման պատճառով երթևեկությունը գրեթե 1 կմ ժամանակավորապես դադարեցվել էր:
Փրկարարները, ճանապարհային ոստիկանները և Վայքի ճանշինականները քաղաքացիների օգնությամբ տևական ժամանակ հսկայական աշխատանքներ կատարելու արդյունքում կարողացել են բացել ճանապարհը, ինչից հետո երթևեկությունը կարգավորվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ ծառայությունների ճիշտ և քաղաքացիների ըմբռնման արդյունքում հնարավոր է եղել խուսափել վթարներից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+