211652_close_icon
views-count16341 դիտում article-date 15:35 07-09-2022

Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում․ «Վիգարո» հյուրանոցի տարածքում վիճաբանության ժամանակ հնչել է կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են օգոստոսի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների փաստով։ 

Ըստ տեղեկությունների՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ․-ն օգոստոսի 28-ին Արմավիր քաղաքի «Վիգարո» հյուրանոցային համալիրի տարածքում վիճաբանել է նշված հյուրանոցի աշխատակցի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։ 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 3-ին Ռաֆայել Մ․-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ այդ օրը իր ընկերներից տեղեկացել է, որ ինչ-որ խնդիրներ ունեն այդ հյուրանոցում և մեկնել է նշված վայր ու իր գոտկատեղին ամրացված ատրճանակը հյուրանոցի բակում հանել և պահել է ձեռքում, նպատակ ունենալով, որ վիճաբանության դեպքում հակառակորդներին վախեցնելու նպատակով ցույց տա և սպառնա, սակայն առանց գործադրման, որպեսզի այդ մարդիկ վախենան և վիճաբանությունը կանխվի։

Ռաֆայել Մ․-ն ներկայացրել է նաև ատրճանակը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր