Ստեղծված համաշխարհային լարվածությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման․ Փաշինյան
Միջազգային հանրության եւ Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումը ուկրաինական հարցի վրա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ մարդկության պատմությունը բաղկացած է դժվար ժամանակների շղթայից եւ հաջորդականությունից, ուստի ցանկացած ճգնաժամային իրավիճակ նոր սպառնալիքներ է բերում եւ բացում նոր հնարավորություններ։ «Մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն, քանի որ այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, եւ դրանք անվտանգության հետ կապված մարտահրավերներ են, գնալով սրվում են։ Դա պայմանավորված է ստեղծված իրավիճակով»,- ասել է նա։ «Մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը»,-հավելել է Փաշինյանը։