211652_close_icon
views-count1144 դիտում article-date 18:52 05-09-2022

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Ղարաբաղյան կարգավորման հարցը

News.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 7-ին Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ կքննարկի Ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։ Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է նա։

Նա նշել է, որ առաջնորդները կքննարկեն նաեւ ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը զարգանում է։ Գազի մատակարարումները Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,4 մլրդ խմ (1,41 մլրդ խմ՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին)»,-ընդգծել է Ուշակովը։ 

Նմանատիպ նյութեր