782 դիտում
11:53 05-09-2022
Արցախում քննարկվել են առողջապահության համակարգի բարեփոխման որոշ ծրագրեր
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին խորհրդակցություն է անցկացրել առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրերի շուրջ, որին մասնակցում էին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, պետական նախարարի խորհրդական Արա Բաբլոյանը, նախարարությանը կից գործող մասնագիտական խորհրդի համակարգող Արամայիս Գալումյանը և որոշ բուժհիմնարկների ղեկավարներ: Տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Անդրադարձ է կատարվել առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին, որի առթիվ պետական նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքային խմբերի քննարկումներն ու վերջնականացնել նախագիծը, որպեսզի հաջորդ փուլում նախապատրաստվեն ու իրականացվեն ռազմավարությունից բխող միջոցառումները: Հիմնական քննարկումները ծավալվել են համակարգի կառավարման մոդելի ու ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, որոնց արդյունքում որոշվել է վերջնականացնել բուժաշխատողների վարձատրության խթանիչ մեխանիզմների մշակումը և փորձնական հիմունքներով դրանք ներդնել բուժծառայությունների մի մասում:
«Առողջապահության համակարգի գլխավոր ուղղություններից են կառավարումն ու ֆինանսավորումը, որոնց բարեփոխումները հարկ է կատարել առաջին փուլում, ինչը դրականորեն կանդրադառնա համակարգի որակի վրա՝ և՛ բուժաշխատողի, և՛ քաղաքացիների տեսանկյուններից: Բուժաշխատողները պետք է ստանան խթանող ու արդարացի վարձատրություն, և այնպիսի մեխանիզմներ պետք է ներդնել, որոնք կապահովեն լրիվ պետպատվերով բուժսպասարկումը՝ բացառելով ստվերային վճարման երևույթները: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա դա առնչվում է համակարգի բոլոր ուղղություններին, և անհրաժեշտ է հնարավորինս արագ կերպով հստակեցնել առկա հիմնախնդիրներն ու անցնել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Վստահ եմ, որ տեղի, հայաստանյան և սփյուռքյան առաջատար մասնագետների ընդգրկմամբ կկարողանանք այս և այլ ռազմավարական բարեփոխումներն իրականացնել արդյունավետորեն ու պատշաճ ժամկետներում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է քննարկվող հարցերի շուրջ կատարված աշխատանքներն ու արդյունքները, իսկ Արա Բաբլոյանն ու Արամայիս Գալումյանը՝ իրենց մոտեցումներն ու առաջարկները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար աջակցել նախատեսված ծրագրերի իրականացմանը:
Շահագրգիռ քննարկումների արդյունքում պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել առողջապահության նախարարությանը՝ ընդգծելով բոլոր կարողունակ ու պատրաստակամ շրջանակների ընդգրկման ու ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր
1478 դիտում
19:48 21-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
1988 դիտում
15:37 12-03-2015
Արցախի վարչապետն Արտեմ Ասատրյանի հետ քննարկել է Արցախի սոցիալական համակարգի բարեփոխման մանրամասներ
926 դիտում
14:38 28-04-2015
Ներկայացվել է ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարների գնահատման հաշվետվությունը
Այս բաժնից
844 դիտում
11:37 25-11-2024
Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարարները կհանդիպեն
1156 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
1051 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է