2057 դիտում
15:37 12-03-2015
Արցախի վարչապետն Արտեմ Ասատրյանի հետ քննարկել է Արցախի սոցիալական համակարգի բարեփոխման մանրամասներ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկու հանրապետությունների նախարարությունների միջև առկա արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են սոցիալական ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Մասնավորապես՝ նախանշվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վարչապետին ներկայացրել է կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձևավորման և արցախյան դաշտի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկություններ: Մտքեր են փոխանակվել Արցախում համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ՝ պայմանավորվելով շարունակել համապատասխան մոտեցումների մշակման ուղղությամբ իրագործվող աշխատանքները:
Քննարկվել են նաև անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Ա. Ասատրյանը ներկայացրել է ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները և գոհունակություն հայտնել, որ Արցախում ևս իրագործվում են համապատասխան բարեփոխումները: Վարչապետը կարևորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել արդարացի և արդյունավետ: Ա. Հարությունյանի խոսքով՝ կարիքի վրա հիմնված սոցիալական աջակցությունը թույլ է տալու ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել սոցիալապես խոցելի քաղաքացիների հանդեպ:
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
13:23 01-05-2015
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
28692 դիտում
09:05 28-04-2018
Արտեմ Ասատրյանի հետ չար կատակ են արել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ