211652_close_icon
views-count1196 դիտում article-date 20:05 03-09-2022

Փյունիկը Երևանում հաղթեց Լեռնային Արցախին, Նոան ու Արարատը ոչ-ոքի խաղացին

Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Փյունիկը» Երևանում առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ: Երևանյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց Յուրիչիչը: Գրում է Armsport-ը։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոա» ու «Արարատ» ակումբները ոչ-ոքի խաղացին։ Դարպասի գրավում չարձանագրվեց:

Այս խաղերից հետո «Փյունիկը» 9 միավորով բարձրացավ 4-րդ տեղը: «Լեռնային Արցախը» 7 միավորով 6-րդն է: «Արարատն» ունի 8 միավոր, իսկ «Նոան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 2 միավորով:

Տուրի վերջին խաղում սեպտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ն կմրցի «Ուրարտուի» հետ:

Նմանատիպ նյութեր