«Արարատը», «Նոան» ու «Գանձասար-Կապանը» աջակցել են Հայաստանին և Արցախին
Երևանի «Արարատի» սերբ ֆուտբոլիստներ Իգոր Ստնաևիչը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովչը և Սպասոյե Ստեֆանովիչն աջակցել են Հայաստանին՝ լուսանկարվելով Հայաստանի և Սերբիայի դրոշներով շապիկով:
«Գանձասար-Կապանը» և Երևանի «Նոան» իրենց աջակցությունն են ցուցաբերել առաջնագծում հայ զինվորներին ու կամավորներին:
«Գանձասար-Կապանը» ՊՆ-ին է փոխանցել 3,5 տոննայից ավելի սննդամթերք և ծխախոտ, իսկ «Նոան» տրամադրել է մահճակալներ: