211652_close_icon
views-count1286 դիտում article-date 10:49 03-09-2022

Եվրոպան որոշել է Մոսկվայի հետ խոսել Թեհրանի միջոցով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թեհրանը պատրաստվում է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի ու Արեւմուտքի բանակցություններում՝ էներգետիկ ճգնաժամի լուծումը գտնելու նպատակով: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերջերս իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Եվրոպայում էներգակիրների ճգնաժամի ու միջուկային դոսյեի հարցերը:

Հարկ է նշել, որ Եվրոպան որոշել է Մոսկվայի հետ խոսել Թեհրանի միջոցով: Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ Մոսկվայի բանակցությունների ընթացքում Աբդոլահիանը Լավրովին է փոխանցել եվրոպական երկրներից մեկի ղեկավարի խոսքերը՝ կապված ուկրաինական իրավիճակի հետ:

«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք իր իսկ խնդրանքով փոխանցեցինք եվրոպական երկրներից մեկի ղեկավարի խոսքերը, որով նա դիմել է մեր նախագահ պարոն Ռաիսիին: Այնտեղ գաղափարներ կան խաղաղությանն աջակցելու, Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Եվ մենք պրն Լավրովի հետ քննարկեցինք այդ գաղափարները: Արեւմտյան որոշ երկրներ ուզում են, որ Թեհրանն ակտիվ դեր խաղա այդ հարցում»,- մամուլի ասուլիսում իր խոսքն այսպես է սկսել Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Իսկ իրանական ISNA գործակալությունը հաղորդել է, որ Էբրահիմ Ռաիսիին դիմած արեւմտյան առաջնորդներից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր