211652_close_icon
views-count192049 դիտում article-date 11:06 02-09-2022

Մինչ ոստիկանները որոնում են հանրապետությունը ցնցած՝ 2 հոգու սպանած, մի քանի հոգու դանակահարած արզականցի տղամարդուն, նա հերթական հանցագործությունն (ավազակային հարձակում) է կատարել Աբովյան քաղաքում

Մինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում են օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմում Կոտայքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Ա. Շ-ն և հայտնում, որ նույն օրը, ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել է իրեն և իր մոտ ունենալով դանակ՝ ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել է գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել է։

Ժամեր անց Զ. Մելքոնյանը դարձյալ այցելել է Ա. Շ-ի աշխատավայր, կրկին գումար է պահանջել, որին ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ իր մոտ գումար չկա։ Դրանից հետո Զ. Մելքոնյանը պահանջել է Ա. Շ-ին պատկանող խորհրդային արտադրության մակնիշի ավտոմեքենայի անվադողը, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել։

Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա, և կային տուժածներ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի  բաժնի պետ Խաչատուրյանը:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել էր դանակահարված վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Սյունիքի  մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա  Արթուր Մանուկյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի  8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում:

Նշված սպանությունը կատարելու և  մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում էր Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա  Զորիկ Մելքոնյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Զ. Մելքոնյանը օգոստոսի  27-ին  Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զ. Մելքոնյանին և հանցագործության գործիք սուր կտրող- ծակող առարկան հայտնաբերելու  ուղղությամբ:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր