211652_close_icon
views-count23726 դիտում article-date 13:46 28-08-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սլավոնական համալսարանի այգում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում շտապօագնության  2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների թիվ 25 խումբը կանչով մեկնել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի  այգի՝ անհայտ տղամարդու ուշագնացության կանչով, սակայն վերջինիս հայտնաբերել են մահացած:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևնաի գնի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Արթուր Համբարձումյանը, ովքեր սահմանազատել են տարածքը:

Ժամանել է նաև  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 87-ամյա Գ. Կ.-ի դին, ով ընկերների ներկայությամբ նշված այգում հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր